Երբ և որտեղ կկայանա Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը

Կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 5-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ժ.17:00-20:00: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է երգահան Անիտա Հախվերդյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ մաեստրոյի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 6-ին, ժ.11:00-13:00 նույն վայրից: