Գերմանիայի կանցլերը ծրագրում է հնարավորինս շուտ հանդիպել ՌԴ նախագահի հետ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ շուտով կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Գրում է interfax.ru-ը:

«Դա ծրագրված է և շուտով կկայանա»,- չորեքշաբթի երեկոյան ասել է Շոլցը գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, ներկայումս ԵՄ ներկայացուցիչներն անում են ամեն ինչ, որպեսզի ռազմական առճակատում չառաջանա։

Նա նաև ասել է, որ Գերմանիայի նոր կառավարությանը հաջողվել է համեմատաբար կարճ ժամանակահատվածում վերականգնել ուկրաինական իրավիճակի շուրջ բանակցությունների «նորմանդական ձևաչափը»։