Մեկնարկեց Flyone Armenia-ի առաջին թռիչքը դեպի Ստամբուլ

Զվարթնոց օդանավակայանից փետրվարի 2-ին տեղի ունեցավ Flyone Armenia ընկերության անդրանիկ չվերթը դեպի Ստամբուլ: Ինչպես հաղորդում է ընկերույունը, սկզբնական շրջանում նախատեսված է Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ շաբաթական երկու չվերթ իրականացնել երկուշաբթի և ուրբաթ օրերին: Առաջիկայում ավիաընկերությունը նախատեսում է Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով իրականացնել շաբաթական երեք թռիչք՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։

Flyone Armenia ավիաընկերությունից հայտնել են, որ հակահամաճարակային միջոցառումներն իրենց ուշադրության կենտրոնում են, օդանավում պարտադիր է լինելու դիմակի կրումը: Ինքնաթիռները հագեցած են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97 տոկոսը: