Ալեն Սիմոնյան առաջին պաշտոնյային ազատեց նախագահականից

Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով Արմեն Գիշչյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը.

Արմեն Գիշչյանին ազատել Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից»,-ասված է հրամանագրում: