Օռնելա Մուտին երազում է ՌԴ քաղաքացիություն ստանալու և ռուսերեն խոսելու մասին

Իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին հայտնել է, որ կցանկանար Ռուսաստանի քաղաքացի դառնալ, քանի որ ռուսական մշակույթն իր մասն է համարում:
«Ինձ համար հաճելի կլիներ քաղաքացիություն ստանալ, քանի որ դա իմ մշակույթի մի մասն է՝ կապված մորս հետ: Նա այս տարի է մահացել, և դա նվեր կլիներ նրան»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է դերասանուհին:
Անվանի դերասանուհին հավելել է, որ աստիճանաբար հավաքում է անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն բարդություններ կան՝ կապված իտալական օրենսդրության հետ:
Մուտին վաղուց է ռուսերեն սովորում, սակայն դեռևս լիարժեք չի տիրապետում լեզվին: «Ես լեզուն ինքնուրույն եմ սովորում: Քիչ-քիչ սովորել եմ կյուրեղագրերը և ինչ-որ բան հասկանում եմ, սակայն քերականությունը բարդ է, և միևնույն է, խառնում եմ տառերը: Ինձ փորձ է պետք, լավ կլիներ մի քանի ամսով մեկնեի Ռուսաստան»,- ասել է դերասանուհին:

Մուտին հիշեցրել է, որ իր տատիկը ծնվել է Սանկտ Պետերբուրգում, այնուհետև ամուսնու հետ մեկնել է Էստոնիա, որտեղ էլ խորհրդային ժամանակներում ծնվել է Ֆրանչեսկա Ռոմանա Ռիվելլիի (դերասանուհու իրական անունն է) մայրիկը:

Դերասանուհին ծնվել է Հռոմում։ «Մայրս ռուսերեն այնքան էլ լավ չգիտեր, բայց հիշում եմ, թե ինչպես էր ինձ համար երգում ռուսերեն։

Փետրվարի մեկին Մուտին առաջին անգամ վարելու է Սան Ռեմոյի իտալական էստրադային երգի հայտնի փառատոնի բացման արարողությունը: