Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչն ու ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է եվրոպացի գործչի նախաձեռնությամբ: Կողմերը մանրամասն քննարկել են Անդրկովկասում կայունության և անվտանգության հարցով Ժնևյան միջազգային քննարկումների հարթակում տիրող ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը: Զրույցը տեղի է ունեցել բանակցությունների հերթական 56-րդ փուլին ընդառաջ: