Պուտինը բանակցություններ է վարել Մակրոնի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Շարունակվել է մտքերի փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի Դաշնությանը երկարաժամկետ, օրինականորեն ապահովված անվտանգության երաշխիքների տրամադրման հետ կապված հարցերի շուրջ։ Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ մանրամասնորեն ուրվագծել է այդ խնդիրների հիմնարար մոտեցումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի դրանից, առաջնորդները պայմանավորվել են հեռախոսային հետագա շփումների շուրջ, ինչպես նաև անձնական հանդիպման հնարավորության մասին։

Վերջին ամիսներին Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններն ավելի են սրվել։ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվային մեղադրում են Ուկրաինա «ներխուժում» նախապատրաստելու մեջ և այս ֆոնին ուժեղացնում են իրենց ներկայությունը Արևելյան Եվրոպայում։

Ռուսաստանում մերժում են բոլոր պնդումները և հիշեցնում, որ Կիևը չի կատարում մինսկյան պայմանավորվածությունները. ուկրաինական իշխանությունները բանակի անձնակազմի կեսը կենտրոնացրել են շփման գծի մոտ և արգելված զենքերից կրակում են աշխարհազորայինների վրա։

Կրեմլը և ՌԴ ԱԳՆ-ը բազմիցս նշել են, որ «ագրեսիայի» պատմությունների նպատակը Ռուսաստանի սահմանների մոտ օտարերկրյա խմբավորում ստեղծելն է։ Նրանք նաև բացատրել են, որ էսկալացիայի հիմնական պատճառը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններն են, որոնք Ուկրաինային զենք են մատակարարում՝ դրանով իսկ մղելով ռազմական արկածախնդրության։