Ռուս խաղաղապահներն ուղեկցելով ուխտավորներին, իրենք ևս այցելել են Ամարաս վանական համալիր

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ապահովել են ուխտավորների անվտանգ այցը, և իրենք էլ այցելել են Ամարաս վանական համալիր: Այս մասին նշված է ՌԴ խաղաղապահ զորակազմի թելեգրամյան ալիքում։

«Ռուսական խաղաղապահ ծառայության զինծառայողներն ապահովել են Հայաստանից եկող ուխտավորների անվտանգ այցելությունն ու իրենք էլ մասնակցել են տեղեկատվական էքսկուրսիային դեպի Ամարասի եզակի վանական համալիր: Էքսկուրսիայի ժամանակ պատմել են վանքի ստեղծման պատմության և գոյատևման մասին: Զինծառայողները շրջել են համալիրի բոլոր կառույցներում, վանքի ներսում, ինչպես նաև բարձրացել ամրոցի պարիսպները։

Ամարասի վանական համալիրը վաղ միջնադարյան քրիստոնեական վանքերից է և գտնվում է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի տարածքում»,-  նշվում է հաղորդագրության մեջ: