Կրակոցներ լսելու դեպքում խուճապ չառաջացնել․ Մեղրիի համայնքապետարան

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի համայնքապետարանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
տեղեկացնում ենք ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կրակային զորավարժություններ են կատարվում:

Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»։