Ոստիկանները բերման ենթարկեցին ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնողներին (տեսանյութ)

ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել Հանրապետության հրապարակում: Նրանք ազդանշան տալով պտտվում էին Հանրապետության հրապարակում:

Իրավիճակ լարվեց, և ոստիկանները սկսեցին բերման ենթարկել թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներին:

Հատուկ տարհանման ծառայության մեքենաներով նաև մեքենաներ դուրս հանեցին Հրապարակի տարածքից։

Ավելի վաղ ֆեյսբուքյան «TUGANQ տուգանք» խմբի անդամները, խիստ դժգոհ ԱՊՊԱ վճարների թանկացումներից և գնային այլ փոփոխություններից, հայտարարել էին, որ պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել և իրենց ձայնը լսելի դարձնել պատկան մարմիններին։
Թանկացումներն ուժի մեջ են մտնելու փետրվարի 7-ից:

Մանրամասները՝ տեսանյութում