7 ամիս առաջ Տեր-Պետրոսյանը այդ բոլոր թռնողների մասին խոսելիս ասաց. առնետավազք է (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իշխող ոհմակը երեկ հրապարակեց Հայաստանի նախագահի պաշտոնում իր թեկնածուի անունը։

Համաձայն եմ, որ ստեղծված իրավիճակում բացարձակ կապ չունի, թե ով է լինելու այն, քանզի փաստացի կատարելու է Նիկոլի հանձնարարականները, այդ թվում՝ դավաճանական հայ-թուրքական և հայ ադրբեջանական ուղղություններով։

Այդ մարդը՝ Վահագն Խաչատրյանը, երկար տարիներ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից էր, և ինչպես առաջին նախագահի որոշ այլ թիմակիցներ՝ Ջհանգիրյան, Կարապետյան և այլն, թռավ նրա վրայից։

7 ամիս առաջ Տեր-Պետրոսյանը այդ բոլոր թռնողների մասին խոսելիս ասաց. առնետավազք է։

Ուստի, սիրելի ժողովուրդ, ձեզ շուտով նախագահ է դառնալու մի շարքային դավաճան կռիս»։