Եթե նորից ապավինենք Աստծուն, կկարողանանք մեր բանակի վաղեմի փառքը վերականգնել․ Կարեն Ջալավյան

Հայոց զինված ուժերի կազմավորման օրվան ընդառաջ ինձ համար մեծ պատիվ էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ պարգևատրվել «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Եղնիկներ» զորամասի հրամանատար, «Քյոխ» մարտական մականվամբ հայտնի գնդապետ Կարեն Ջալավյանը։

«Մեր ազգին կմաղթեի, որպեսզի դեմքով շրջվենք դեպի Աստված, զորացնենք մեր հավատքը, որ կարողանանք դիմակայել մեծ փորձությունների։ Ցավոք, 2020 թվականի ռազմական գործողությունների արդյունքում մենք ունեցանք նաև կենդանի ուժի մեծ կորուստներ, տարածքների կորուստներ, որովհետև հեռացել էինք Աստծուց։ Եթե նորից ապավինենք Աստծուն, կկարողանանք վերականգնել մեր բանակի վաղեմի փառքը»,- ասել է Կարեն Ջալավյանը։