Նախագահ կլինի նա, ում կընտրի ՔՊ-ը. Գևորգ Պապոյան

Այս պահին, քանի դեռ նախագահն իր հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի, մեր խմբակցությունում դեռևս քննարկումներ չկան նախագահի թեկնածուի վերաբերյալ: Կան որոշակի քննարկումներ մոտեցումների, չափանիշների հետ, բայց դրանք թեկնածուի քննարկում չի կարելի անվանել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ նշեց, թե հիմա ժամանակավրեպ է քննարկել նախագահի թեկնածուի հարց, քանի որ դեռևս Հայաստանը փաստացի ունի նախագահ.

«Նախագահի թեկնածուին ընտրելու է ՔՊ-ն: ՀՀ հաջորդ նախագահ կլինի այն մարդը, ում կընտրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը»,-ասաց Գևորգ Պապոյանը: