Ադրբեջանական ընկերությունն արձագանքել է Սուրենավանում գործարան գնելու վերաբերյալ լուրերին

Ադրբեջանական SOCAR ընկերությունը հերքել է Հայաստանում բիտումի գործարան գնելու վերաբերյալ բանակցությունների մասին լուրերը։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը՝ հղում անելով ընկերության պաշտոնական ներկայացուցչին։ Ընկերությունից պնդել են, որ Հայաստանում որևէ հետաքրքրություն չունեն։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ադրբեջանական նավթային SOCAR ընկերությունը Սուրենավանում գործարանը գնելու բանակցություններ է վարում՝ վրացի միջնորդների օգնությամբ։