Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն (տեսանյութ)

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են ռուս մասնագետները 17-ամյա տղային տեղափոխում ուղղաթիռային հարթակ, այնտեղից էլ` Երևան։

Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական օդաչուներն ու բժիշկները Լեռնային Ղարաբաղի 17-ամյա բնակչին Երևան են տեղափոխել Մի-8ԱՄՏՇ բանակային ավիացիայի ուղղաթիռով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության` տեղափոխումը կատարվել է ադրբեջանական կողմի հետ համաձայնեցմամբ։

Ավտովթարից հետո պատանուն տեղափոխել են Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։

Ռուսական խաղաղապահ զորակազմի վերակենդանացման բրիգադը մանկական հիվանդանոցում գնահատել է տուժածի վիճակը, և որոշվել է, որ նա պետք է տեղափոխվի ավիացիոն տրանսպորտով։

Ռազմական բժիշկները տեղի հիվանդանոցի մասնագետների հետ համատեղ տուժածին տեղափոխել են ուղղաթիռային հարթակ, և խաղաղապահ զորակազմի օդաչուները դեռահասին հասցրել են «Էրեբունի» ռազմական օդանավակայան։

Ստեփանակերտի 17-ամյա բնակիչը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել ավտովթարից: Անչափահասի ծնողները նրան Երևանի մասնագիտացված բժշկական հաստատություն տեղփոխելու խնդրանքով դիմել են ռուս խաղաղապահներին։