Ադրբեջանի ԱԳ նախարարը առաջնահերթություններն է ներկայացրել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Վիեննայում ներկայացրել է առաջնահերթությունները որպես ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահ։  Ըստ նրա՝  Ադրբեջանը   աջակցում է   ԵԱՀԿ հիմնական փաստաթղթերում ամրագրված սկզբունքների իրագործմանը։

«Ադրբեջանը միշտ ԵԱՀԿ-ն դիտարկել է որպես համաեվրոպական անվտանգության ճարտարապետության գլխավոր հենասյուն և գնահատել է կազմակերպության դերը որպես անփոխարինելի՝ առանց բաժանարար գծերի և ազդեցության գոտիների Եվրոպայի տեսլականի իրականացման համար։ Բազմակողմանիության շարունակվող էրոզիայի և քաղաքական-ռազմական բլոկների միջև աճող մրցակցության պայմաններում պետք է պահպանվի անվտանգության անբաժանելիությունը, որը հիմնված է ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերում», – ընդգծել է նախարար Բայրամովը:

Նախարար Բայրամովը ուշադրություն է հրավիրել ականապատ տարածքներում սպառնալիքների և ռիսկերի վրա, որոնք  վտանգ են ներկայացնում են մասնակից պետությունների բնակչությանը։ Նա նշել է ԵԱՀԿ-ի գործնական աջակցության մեխանիզմի կիրառման միջոցով այդ սպառնալիքները մեղմելու անհրաժեշտությունը, որը կարող է նաև նպաստել ներքին տեղահանված անձանց անվտանգ և արժանապատիվ վերադարձին իրենց տները:

Մանրամասները՝  այստեղ