Ֆրանսիայի ԱԳ նախարարն անընդունելի է համարում Ալիևի հայտարարությունը Վալերի Պեկրեսի հասցեին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն անընդունելի է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին։

Ֆրանսիայի ԱԳ նախարարն այդ մասին ասել է խորհրդարանում՝ պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ալիևի հայտարարությունները ձևով և բովանդակությամբ անընդունելի են՝ հայտնելով, որ այդ մասին հայտնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին։