Կանադան քաղաքացիներին խորհուրդ է տվել առանց անհրաժեշտության չմեկնել Ուկրաինա

Կանադան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ուկրաինա, եթե խիստ անհրաժեշտություն չկա: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Խուսափեք Ուկրաինա անհարկի ճամփորդություններից՝ Ռուսաստանի շարունակական ագրեսիայի և երկրում ու նրա շուրջը ռազմական ուժի կուտակման պատճառով»,- ասվում է Կանադայի կառավարության կայքում տրված առաջարկություններում:

Ռուսաստանը հերքում է Արևմուտքում իրեն վերագրվող ագրեսիվ ծրագրերն Ուկրաինայի դեմ և իր զորքերի առկայությունը հարևան երկրի, այդ թվում՝ Դոնբասի տարածքում։