Նազարբաևի զարմիկը հեռացվել է պաշտոնից

Ղազախստանում շարունակվում են հանրապետության նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ազգականների պաշտոնազրկությունները։ Հունվարի 17-ին Ազգային անվտանգության կոմիտեում (ԱԱԿ) ունեցած պաշտոնից զրկվեց էլբասիի զարմիկը՝ Աբիշ Սամաթը։ Այս մասին կարգադրել է Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Աշխատանքից ազատված Աբիշ Սամաթը Նուրսուլթան Նազարբաևի կրտսեր եղբոր՝ Սաթիբալդիի տղան է։ Նա ԱԱԿ առաջին փոխնախագահն էր։ Սամաթը սովորել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ակադեմիայում, իսկ հետո ամբողջ կյանքն աշխատել է Ղազախստանի իրավապահ մարմիններում՝ հասնելով գեներալ-լեյտենանտի կոչման։

Ղազախստանում պաշտոնազրկվել են նաև նախկին նախագահի փեսաները։ Հունվարի 15-ին պետական ընկերություններում ունեցած պաշտոններից զրկվել են Դիմաշ Դոսանովը և Կայրաթ Շարիպբաևը, իսկ հունվարի 17-ին ինքնակամ հրաժարական է տվել Թիմուր Կուլիբաևը։