Ճիշտ կլինի, որ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարելու առաջարկով հանդես գա նաև Հայատանը․ Վարդանյան

Օրերս Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազն իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ կրկին անդրադարձել է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարին և նշել Թեհրանի ու Մոսկվայի՝ ահաբեկչության դեմ համատեղ պայքար մղելու կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ շեշտադրելով, որ հակառակ դեպքում այն մեծ վտանգ կարող է ներկայացնել ողջ տարածաշրջանի համար։

Վերջին շրջանում մի քանի անգամ նշվել է այս հանգամանքն, ընդ որում, հենց իրանական կողմից։

Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչես նաև Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Արցախյան 44 օրյա պատերազմում ահաբեկիչների ներկայության հաստատված լինելու փաստը, ապա ճիշտ կլինի, որ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարելու առաջարկով հանդես գա նաև Հայատանը։

Այս մասին բազմիցս ասվել է, ինքս էլ մի քանի անգամ թե մեկնաբանությունների, թե՛ հարցազրույցների, թե՛ նմանատիպ գրառումների տեսքով հայտնել եմ կարծիքս։

Ըստ իս՝ սա շատ լավ հնարավորություն կարող է լինել ՀՀ համար Թուրքիայի ու Ադրբեջանական Հանրապետության վրա միջազգային ճնշում բանեցնելու հարցում։

 

Իրանագետ Ահարոն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։