Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են Ռուսաստան-Ադրբեջան տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական APPA գործակալությունը՝ մանրամասնելով, որ հանդիպումը տեղի է ունեցել Կազանի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստան-Ադրբեջան տնտեսական հարաբերությունները, ընթացիկ տարվա ապրիլի 16-ին Զանգելանում կայացած՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական պետական ​​հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ հարցեր։