Սուրեն Պապիկյանն ամուսնանում է

Aravot.am-ի տեղեկություններով՝ հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ արդեն սկսել են հրավիրատոմսերն ուղարկել հրավիրյալներին։

Ըստ մամուլի հրապարակումների, ամուսնանալուց հետո Պապիկյանը կնոջ հետ ապրելու  է կառավարական առանձնատներից մեկում։ Սուրեն Պապիկյանը ապրիլի 26-ին կդառնա 36 տարեկան։