Թեհրանն ու Պեկինը կարևոր կոնսենսուսի են եկել համապարփակ համագործակցության հարցում

Անդրադառնալով Չինաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը՝ Իրանի ԱԳ նախարարը «Թվիթերում» գրել է. «Մենք կարևոր կոնսենսուսի ենք եկել համապարփակ համագործակցության և Վիեննայի բանակցությունների հարցով խորհրդակցությունների շուրջ»:

Ամիր Աբդոլահիանը, Չինաստանի ԱԳ նախարարի հետ Պեկինում կայացած հանդիպումից հետո, Թվիթերում գրել է. «Ուրախ եմ, որ 2022 թվականի սկզբին իմ առաջին պաշտոնական այցը կատարել եմ Չինաստան»։ Գրում է ParsToday-ը:

Նա նշել է. «Չինաստանի պետական ​​խորհրդական և արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ հանդիպման ժամանակ, մենք կարևոր կոնսենսուս ձեռք բերեցինք հարցերի լայն շրջանակի, ներառյալ՝ համապարփակ համագործակցության փաստաթղթի և Վիեննայի բանակցությունների շուրջ խորհրդակցությունների վերաբերյալ»:

Իրանի ԱԳ նախարարը հավելել է. «Հուսով եմ, որ Իրանի և Չինաստանի թռիչքով մուտք կգործեն հարաբերությունների երկրորդ հիսնամյակ: Մաղթում եմ նաև, որ Պեկինի ձմեռային խաղերը, որոնք կանցկացվեն չինական գարնանային փառատոնի շրջանակներում, ուրախություն և կենսունակություն բերեն աշխարհին՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում»: