Վիեննայում Բաղերիի ինտենսիվ խորհրդակցությունների առանցքում պատժամիջոցների չեղարկումն է

Եվրոպական երեք երկրների ներկայացուցիչների հետ պատժամիջոցների չեղարկման թեմայով ինտենսիվ խորհրդակցությունների շրջանակում, ԻԻՀ ավագ բանակցողը ժամանել է Վիեննայի «Քոբուրգ» հյուրանոց: Գրում է ParsToday-ը:

ԻՌՆԱ-ի հաղոդմամբ, առաջին հանդիպումը Մոհամադ Բաղերին կունենա Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորայի, ապա՝  Եվրաեռյակի ներկայացուցիչների հետ:

Խորհրդակցությունների առանցքում կլինեն հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը, դրանց ստուգումը և միջուկային պարտավորոթյունների հետ կապվածա մի շարք հարցեր:

Արդեն երրորդ օրն է, որ հանդիպումները սահմանափակվում են միայն Բաղերիի և եվրոպական կողմերի ներկայացուցիչների միջև խորհրդակցություններով: Հաշվի առնելով, որ Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը ունեն նույն դիրքորոշումը, այս պահին Արևմուտքը պետք է կայացնի իր որոշումը:

Երկկողմ և բազմակողմ հանդիպումների շրջանակներում տեղի են ունենում նաև փորձագիտական ​​հանդիպումներ՝ պատժամիջոցների վերացման և միջուկային հարցերի շուրջ։