Սա Ամիրյան փողոցն է, նկարը արված է 1971 թվականին: Ինչպես տեսնում եք՝ տնտեսական ակտիվություն չկա․․․

Սա Ամիրյան փողոցն է, նկարը արված է 1971 թվականին: Ինչպես տեսնում եք՝ տնտեսական ակտիվություն չկա, բայց Սովետական Միությունն առաջին անգամ մարդկության պատմության մեջ ստեղծեց մի հասարակարգ, որում իշխանությունը պատկանում էր ժողովրդին, վերացվեց մասնավոր սեփականությունը և մարդու կողմից մարդու շահագործումը: Մինչև 1920 թ. նոյեմբերի 20-ը Հայաստանը լցված էր սովալլուկ, հիվանդ, գաղթական և համատարած անգրագետ մարդկանցով: Կարճ ժամանակ անց Սովետական Հայաստանում սկսեցին գործել բազմաթիվ գործարաններ, զարգացավ արդյունաբերությունը, բնակարանաշինությունը, ձեթի ու նավթի ճրագից հասանք մինչև ատոմակայան: Պետության Անկախությունը մարդկության համար ամենալավ իրավիճակն է, բայց ոչ այսօրվա Անկախությունը: Մենք Անկախ ենք եղել մինչև 2018 թվականը, դրանից հետո Հայաստանը կորցրեց իր Անկախությունը և Պետություն կոչվելու իրավունքը:

Հ.Գ. Այստեղ եմ ծնվել ես,  այստեղ մեծացել,

Այս ջուրը խմել սառնորակ,

Հազար ճանապարհ ես դու իմ դեմ բացել,

Իմ լա՜վ, հարազա ՜տ իմ քաղաք։

Քարդ քարիդ եմ շարել, Քեզ հետ  հասակ եմ առել,

Իմ Երևա՛ն,

Քո ամեն շենքի  հետ

Ես իմ կյանքն եմ կապել  առհավետ:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից