Ալմաթիում անկարգությունների ընթացքում 6 զինանոց է թալանվել․ «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կետրոնը ներկայացնում է Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները՝ հակիրճ։ 

Ռուսաստան

  • ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է. «Մեր բարեկամ երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները դիտարկում ենք որպես դրսից հրահրված բռնության փորձ՝ նախապատրաստված և կազմակերպված զինված կազմավորումների օգտագործմամբ, նպատակ ունենալով խաթարել պետության անվտանգությունն ու ամբողջականությունը»։
  • Կայացել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը։ Սերգեյ Շոյգուն և Լլոյդ Օսթինը քննարկել են անվտանգության հարցեր։
  • ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի 70-ից ավելի ինքնաթիռներ ներգրավված են ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի՝ Ղազախստան տեղափոխման մեջ:
  • Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է. «Շնորհակալության հատուկ խոսքեր եմ ուղղում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա արագ և ընկերակցաբար արձագանքեց իմ օգնության խնդրանքին»։
  • Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը Տաջիկստանի ԶՈՒ խաղաղապահների խումբ է տեղափոխել Ղազախստան։
  • Դեռևս չճշտված տվյալներով, Ակտաու նավահանգիստը վերցված է ՌԴ ՌԾՈւ Կասպիական նավատորմի ծովային հետևակի 414-րդ առանձին գվարդիական գումարտակի ուժերի պահպանության տակ։
  • ՌԴ Պնախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ տեղեկատվական պատերազմը գնում է բոլոր ճակատներում, և այդ պատերազմում ՌԴ-ն պարտվելու իրավունք չունի։
  • Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռները սկսել են տարհանել ՌԴ քաղաքացիներին Ղազախստանից: Ընդհանուր առմամբ Ղազախստանի տարածքից տարհանման 1600 հայտ է ներկայացվել։
  • Ռուսական «Իզվեստիան» գրում է, որ Ռուսաստանի Չուկոտկայում և ավանպոստում «Բաստիոն» համալիրներով առափնյա հրթիռային դիվիզիոնների, ինչպես նաև «Բալ» համալիրների դիվիզիոնի հայտնվելուց հետո Կրոնշտադտ կղզում ստեղծվել է յուրահատուկ իրավիճակ՝ Ռուսաստանի գրեթե բոլոր ծովային ափերը ծածկված են հրթիռային հականավային համալիրներով:
  • Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Ժնևում նախնական բանակցությունների մասին, ասել է՝ «Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի ընդլայնման թեմայով բանակցային առաջընթացի չեն հասել»։
  • Հունվարի 9-ին ՌԴ օդատիեզերական ուժերի Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները Ղազախստան են ժամանել ՌԴ ԶՈՒ խաղաղապահներ հատուկ տեխնիկայով: Նրանք Բայկոնուր տիեզերակայանի հարթակներում իրականացնելու են հատուկ կարևոր տեխնոլոգիական օբյեկտների պահպանության գործառույթներ:
  • 2022 թվականին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ծրագրում է ոչ միայն մեծացնել առափնյա զորքերի և նավատորմի մարտական հնարավորությունները, այլև սպառազինության մեջ ավելացնել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների նորագույն փոխադրիչներ միջուկային մարտական մասով։
  • 1719 ռուս և օտարերկրյա քաղաքացիներ այսօր Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով ՌԴ տարածք են տեղափոխվել Ղազախստանից: 

Ղազախստան

  • ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններն իրական սպառնալիք են ներկայացնում հանրապետության անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը։
  • Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Ղազախստանում բողոքի ակցիաների և անկարգությունների հետևում, որոնք արդեն հանգեցրել են հազարավոր տուժածների, կանգնած են օտարերկրյա հատուկ ծառայությունները:
  • Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթան քաղաքի մատույցներում տեղադրվել են բլոկպոստեր։ Տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, բացառությամբ արտակարգ դեպքերի և կոմունալ ծառայությունների նպատակով, արգելվում է:
  • Ղազախստանի բիզնեսի ներկայացուցիչները հանդես են եկել առևտրային օբյեկտների անվտանգության ապահովման համար ժողովրդական դրուժինաներ ստեղծելու նախաձեռնությամբ։
  • Իտալիան կոչ է արել Ղազախստանի իշխանություններին ուժ չկիրառել ցուցարարների նկատմամբ և սկսել լարվածության թուլացման համազգային գործընթաց: Չինաստանը հայտարարել է, որ իրավիճակը երկրում Ղազախստանի ներքին գործն է։ Ռուսաստանը հայտարարել է, որ բողոքի ցույցերը արտաքին ուժերի գործունեության արդյունք են։ ԱՄՆ-ում հայտարարում են, որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում։ Կոչ են անում թուլացնել լարվածությունը, աջակցում են Ղազախստանի սահմանադրական ինստիտուտներին, բայց դիտարկում են խաղաղապահների մուտքի օրինականությունը: Ղրղզստանն աջակցել է եղբայրական ժողովրդին։ Աֆղանստանի «Թալիբանը» բանակցությունների միջոցով ապաէսկալացման կոչ է արել:
  • Շիմքենտ քաղաքը ազատվել է զինված ամբոխից։
  • Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ահաբեկիչները նախկինի պես զենք են կիրառում, վնաս են հասցնում քաղաքացիների ունեցվածքին։ Այդ պատճառով հակաահաբեկչական գործողությունները պետք է շարունակել մինչև զինյալների ամբողջական ոչնչացումը։
  • Ալմաթիում հնչում են քաղաքացիական պաշտպանության ահազանգեր։ Մի խումբ արմատականներ բարիկադավորվել են «Միր» հեռուստաալիքի հինգհարկանի շենքում, փողոցում դիակներ կան: Քաղաքի ծայրամասում՝ Բիշքեկի մայրուղու հատվածում մարտեր են ընթանում:
  • Ալմաթիում շարունակվող հակաահաբեկչական գործողության ընթացքում ոչնչացվել է 26 զինված հանցագործ 18-ը վիրավորվել է: Իսկ անվտանգության ուժերի աշխատակիցների թվում 18 մարդ է զոհվել հունվարի 7-ի դրությամբ։
  • Ղազախստանի ամբողջ տարածքում ահաբեկչական սպառնալիքի ճգնաժամային «կարմիր մակարդակ» է սահմանվել։ Ժողովրդական դրուժինները հայտնվել են Ալմաթիի փողոցներում։ 50 հոգուց բաղկացած խումբը իր պահպանության տակ է վերցրել քաղաքի հիվանդանոցներից մեկը։
  • Ալմաթիում անկարգություններ կազմակերպած արմատականները գլխատել են կուրսանտին։ Հայտարարում են տեղի իշխանությունները։
  • Ալմաթիում սպանվել է Ազգային անվտանգության կոմիտեի գնդապետ, սահմանապահ ակադեմիայի պետը շենքի պաշարման ժամանակ: Նրա ղեկավարությամբ ուսումնական հաստատության կուրսանտները մարտնչել են արմատականների հետ։
  • Ալմաթիում անկարգությունների ընթացքում 6 զինանոց է թալանվել։ Արմատականների ձեռքում կան տասնյակ տարբեր զենքեր։
  • «Комсомолская правда»-ի լրագրող Վլադիմիր Վորսոբինը գրում է, որ հնարավոր է Տոկաևը հայտարարի «ուժայինների դավադրության» մասին, գլխավոր դավադիր հայտարարելով Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Մասիմովին և նրա նախկին տեղակալ Նազարբաևի զարմիկին: Ամենայն հավանականությամբ, տեղի է ունենում «հեղափոխություն վերևից»։ Այժմ նախագահ Տոկաևը փորձում է Ղազախստանում հեռացնել Նազարբաևին և նրա կլանը։
  • ՀԱՊԿ-ի ընթացիկ խաղաղապահ զորախումբը Ղազախստանում կազմում է 2500 զինծառայող: Հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ-ը։
  • Ալմաթիից զինված արմատականները լքում են քաղաքը և ուղևորվում են արվարձաններ, որտեղ իրավիճակը թեժանում է: Ղազախստանի ՆԳՆ-ն հաստատել է Թալդըքորգանի քննչական մեկուսարանի վրա զինված մարդկանց հարձակումը։ Սակայն չի հաստատել, Թալդըքորգանի օդանավակայանի գրավումը։
  • Բայկոնուր տիեզերակայանում ահաբեկչական սպառնալիքի «կապույտ» մակարդակ է սահմանվել։
  • Ղազախստանի նախագահ Տոկաևը հրաման է տվել առանց նախազգուշացման կրակել ահաբեկիչների վրա։ Պարզվել է, որ հատուկջոկատայինների և հատուկ սարքավորումների ուժերը չեն բավականացնում։ Միայն Ալմաթիի վրա հարձակվել են 20 հազար ահաբեկիչներ։ Համակարգված գործողությունների իրականացում, մարտունակություն և գազանային դաժանություն։ Այս ամենը նման է մի բանի, որ դրանց պատրաստությունն ու ղեկավարումն իրականացնում են մեկ միասնական հրամանատարական կետից։ Գրոհայիններից բացի գործել են նաև գաղափարական դիվերսիայի մասնագետներ։
  • Ղազախստանը փակել է Ղրղզստանի հետ սահմանի յոթ անցակետերից հինգը։ Քուվեյթի կառավարությունը քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Ղազախստանը։
  • Ղազախստանի ՆԳՆ-ը հայտարարում է, որ մոտ 20 գրոհայիններ կամուֆլյաժային համազգեստով հարձակվել են Թալդիկորգանում գտնվող քննչական մեկուսարանի վրա։ Սպանվել է հարձակվողներից մեկը, ևս մեկը վիրավորվել է։
  • Ղազախստանի քաղաքներում բողոքի ակցիաների 3706 մասնակիցներ են ձերբակալվել իրավապահների կողմից:
  • Բայկոնուրի տարածքում սահմանվել է գիշերային ժամերին տեղաշարժվելու սահմանափակում։ «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը ինքնաթիռ է հատկացրել ռազմական բուհերի կուրսանտներին տարհանելու համար, որոնք ամանորյա արձակուրդներն անցկացնում են քաղաքում:
  • ՆԳՆ-ն հայտարարել է, որ Ղազախստանի բոլոր շրջանների վարչակազմի շենքերը, որոնք ավելի վաղ գրավվել էին ցուցարարների կողմից, այժմ գտնվում են իրավապահ մարմինների հսկողության տակ: Ինչպես նաև Ամբողջ Ղազախստանում ձերբակալվել է 3811 անկարգության մասնակից և կողոպտիչ։ Ոչնչացվել է 26 ահաբեկիչ։
  • Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դուստրերի հետ լքել է երկիրը։
  • Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի զարմիկը և Անվտանգության խորհրդի նախագահի նախկին տեղակալ Սամաթ Աբիշը ձերբակալվել է Ալմաթիում: այս կապակցությամբ Ղազախստանի գլխավոր դատախազությունը չի հերքել և չի հաստատել Նազարբաևի եղբորորդու ձերբակալության մասին տեղեկատվությունը: Ավելի ուշ արդեն տարածված տեղեկությունը հերքում են և Orda.кz լրատվամիջոցի լրագրողները և Գլխավոր դատախազությունը։
  • Շանհայի համագործակցության կազմակերպության Հակաահաբեկչական կառույցը հայտարարել է Ղազախստանին համապատասխան դիմումի դեպքում օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին:
  • Ալմաթիի օդանավակայանի վրա հարձակումից 40 րոպե առաջ հրաման է տրվել ամբողջությամբ հանել է շրջափակումը։ Սա դավադրություն է իրավապահների վերնախավում, հայտարարել է Նազարբաևի նախկին խորհրդականը և հավելել, որ Ազգային անվտանգության կոմիտեն թաքցրել է Ղազախստանի լեռնային շրջաններում ստեղծված գրոհայինների պատրաստման ճամբարների մասին տեղեկատվությունը:
  • Ղազախստանի տարածքում անկարգությունների հետևանքով տուժել են իրավապահ մարմինների 748 աշխատակիցներ:
  • Համացանցում հայտնվել է «Ղազախստանի ազատագրման ճակատի» հայտարարությունը, որում հանրապետության ղեկավարությունը մեղադրվում է դավաճանության մեջ, իսկ երկրի քաղաքացիներին կրկին Բողոքի կոչ են անում և արդեն դեմ են խաղաղապահների տեղակայմանը։
  • Ալմաթիում հատուկ գործողության արդյունքում ավելի քան 100 ահաբեկիչ է ձերբակալվել: ՆԳՆ-ի տվյալներով վերջին 4 օրերի ընթացքում ամբողջ երկրի տարածքում իրակաբնացված հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ձերբակալվել են 4000 ահաբեկիչներ։
  • Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Քարիմ Մասիմովը ձերբակալվել է պետական դավաճանության մեղադրանքով։ Քրեական գործի շրջանակներում պահվել են քննչական մեկուսարանում և այլ անձինք, որոնց ինքնությունը չի հաղորդվում:
  • Տոկաևը հայտարարել է, որ երկրի բոլոր շրջաններում Սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է։ Բայց Ահաբեկիչները նախկինի պես զենք են կիրառում, վնաս են հասցնում քաղաքացիների ունեցվածքին։ Այդ պատճառով հակաահաբեկչական գործողությունները պետք է շարունակել մինչև զինյալների ամբողջական ոչնչացումը։
  • Նուրսուլթան Նազարբաևի զարմիկ Սամաթ Աբիշը շարունակում է զբաղեցնել Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը: Հայտարարել են կոմիտեից։
  • Ղազախստանի իշխանությունները որոշել են անորոշ ժամանակով փակել Ալմաթիի օդանավակայանը։ Այս պահին օդային նավահանգիստն աշխատում է, միայն ռուս ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռների ընդունման և բաց թողնման համար։
  • Ղազախստանի ՊՆ-ն հայտարարել է երկրի տարածքում ահաբեկիչների հետ բախումների հետևանքով երկու զինծառայողների զոհվելու և 163-ի վիրավորվելու մասին:
  • Փոխհրաձգությունների հետևանքով զոհվել է 3 երեխա։
  • Թուրքական մեդիառեսուրսները հայտնում են, որ ռուս զինվորականները Ղազախստանի տարածքում ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրներ են տեղակայել՝ գրոհայինների աշխատանքի խախտման և կապի միջոցների ազդանշանները որսալու համար: Մասնավորապես «Леер-3» և «Житель»։
  • Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնից ազատել է Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի ևս երկու տեղակալների:
  • Ղազախստանում ձերբակալվածների թիվը հասել է 7939-ի։
  • Ժամբիլի մարզի ոստիկանության դեպարտամենտի պետ, գեներալ Ժանատ Սուլեյմանովն ինքնասպան է եղել իր նկատմամբ քրեական գործ հարուցելուց հետո:
  • Հունվարի 11-ի դրությամբ Ղազախստանում ձերբակալվածների թիվը հասել է 9900-ի։
  • Ըստ ամենայնի, Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների գլխավոր մեղավորը ազգային անվտանգության կոմիտեն է։ Երկրի նախագահ Տոկաևի խոսքով՝ հասարակության համախմբվածությունը մեթոդաբար խարխլել են, և Ազգային անվտանգության կոմիտեն չի կարողացել հստակ գնահատական տալ քայքայիչ աշխատանքին:

ՀԱՊԿ

  • ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռներն ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի հիմնական ուժերից առաջին ստորաբաժանումները տեղափոխել են Ղազախստան:
  • Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ-ին երկրի ճգնաժամի հաղթահարման գործում օգնություն ցուցաբերելու և կազմակերպության Հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու համար:
  • ԱՄՆ-ն Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել է. «Մենք ուշադիր հետևում ենք հաղորդագրություններին այն մասին, որ ՀԱՊԿ-ն իր խաղաղապահ ուժերն է ուղարկել Ղազախստան։ Ես կասեմ, որ ԱՄՆ-ն և, անկեղծ ասած, ողջ աշխարհը կհետևի մարդու իրավունքների ցանկացած խախտման դեպքերին»։
  • Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հրամանատարը Գեներալ-գնդապետ Անդրեյ Նիկոլաևիչ Սերդյուկովն է, նա ՌԴ օդատիեզերական ուժերի հրամանատարն է 2016թ.-ի հոկտեմբերի 4-ից։
  • Ալմաթիի օդանավակայանում են արդեն «БТР-82А», «Тигр-М» զրահամեքենաներ հեռահար կառավարվող «Արբալետ-ԴՄ» մարտական մոդուլով և ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի կազմից ռուս դեսանտայինների «Тайфун К-53949» զրահամեքենաները: Խաղաղապահ ուժերը հսկում են օդանավակայանի անվտանգությունը։
  • Հունվարի 9-ին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հայկական զորախմբի զինծառայողները ժամանել են Ղազախստան ռուսական նորագույն AK-12 ինքնաձիգներով՝ հետախուզական GP-25 նռնակաձիգներով, ինչպես նաև արդիականացված 5.45մմ-անոց РПК-203 ձեռքի գնդացիրով։
  • Ղրղզստանի զինված ուժերի «Սկորպիոն» հատուկ նշանակության ստորաբաժանման 150 զինծառայողներ, ինչպես նաև 19 միավոր տեխնիկա ՌԴ օդատիեզերական ուժերի երկու Իլ-76-ի միջոցովտեղափոխվել է Ղազախստան:
  • ՀԱՊԿ-ը պաշտոնապես տեղեկացրել է ՄԱԿ-ին Ղազախստանի տարածքում խաղաղապահ գործողություն անցկացնելու և այդ երկիր ռազմական ստորաբաժանումներ ուղարկելու մասին:
  • Սպիտակ տնից հայտարարում են, որ Միացյալ Նահանգները հարցեր ունի Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի տեղակայման կապակցությամբ այդ երկրի դիմելու օրինականության վերաբերյալ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Վաշինգտոնը դիմելու է Ղազախստանի իշխանություններին՝ խնդրելով բացատրել ՀԱՊԿ-ին ուղղված դիմումի առնջությամբ։
  • ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի զինծառայողները զինված ավազակախմբերի հարձակման դեպքում ինքնապաշտպանության համար զենքի կիրառման իրավունք ունեն: Ղազախստանի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ ՀԱՊԿ զինվորները չեն մասնակցում մարտական գործողություններին և չեն զբաղվում գրոհայինների ոչնչացմամբ։ Պետք չէ խաղաղապահ առաքելությունը շփոթել օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ներդրման հետ։
  • Գերմանիան Ղազախստանի իշխանություններին և ՀԱՊԿ ուժերին զսպվածության կոչ է արել։
  • ՌԴ ՊՆ-ն ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը Ղազախստան տեղափոխելու համար գործի է դրել վերջին տասնամյակների խոշորագույն ավիացիոն խմբավորումներից մեկը: Ռազմական գերատեսչության տվյալներով՝ գործողությանը ներգրավվել են 70-ից ավելի ԻԼ-76 և 5 Ան-124-100 ինքնաթիռներ:
  • ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ 4 օրում ավելի քան 180 չվերթ է կատարվել Ղազախստանի տարածքում ՀԱՊԿ ուժերի տեղակայման համար: Հիմնական ուժերը կենտրոնացված են Ալմաթիում և Նուրսուլթանում։ 

Թուրքիա

  • Թուրքիայի ՌՕՈւ չորս F-16 կործանիչներից բաղկացած խումբը խախտել է Հունաստանի օդային տարածքը՝ անցնելով Էգեյան ծովում գտնվող Ինուս կղզու վրայով։ Նման սադրանքներ Անկարան բավականին հաճախ է իրականացնում։
  • Երեք թուրք զինվորականներ են զոհվել Սիրիայի հետ սահմանին գտնվող Շանլիուրֆա նահանգում պայթուցիկ սարքի վրա զրահամեքենայի պայթելու հետևանքով:
  • Թուրքիայի ՊՆախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ համապատասխան դիմումի դեպքում Թուրքիան պատրաստ է Ղազախստանին ցուցաբերել ցանկացած աջակցություն։ 

Իրան

  • Իրանը թարմացրել է ԱՄՆ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների ցուցակը, ովքեր դերակատարություն են ունեցել իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանության մեջ։ Ցուցակում տեղ են գտել, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն, նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, ՊՆ նախկին նախարար Մարկ էսպերը, ԿՀՎ նախկին ղեկավար Ջինա Հասպելը, Պենտագոնի նախկին ղեկավար Քրիստոֆեր Միլլերը և այլոք, ընդամենը պատժամիջոցների ցուցակում ավելացել է 51 մարդ։
  • Իրանի արտգործնախարարը կայցելի Չինաստան՝ քննարկելու երկու երկրների միջև ստորագրված 25-ամյա ռազմավարական համաձայնագիրը։ Իրանա-չինական համաձայնագիրը կանաչ լույս կընձեռի Իրանի տարածքում Չինաստանի բանակի 5 հազար զինծառայողների տեղակայմանը՝ նավթի, գազի և նավթաքիմիական արտադրանքի տարանցման անվտանգության պահպանման և ապահովման համար անձնակազմի թվաքանակի ավելացման հնարավորությամբ: Այդ խմբավորումներից մի քանիսը կտեղակայվեն Պարսից ծոցի շրջանում։ Սա չինական ուժերի համար կարող է դառնալ առաջին լուրջ տեղակայումը արտերկրում։ 

Իրաք

  • Միացյալ Նահանգները գործողություն է իրականացրել Բաղդադում իրանամետ «Աշ-Շաաբի» խմբավորման հրամանատարներից մեկի դեմ։ Հարձակման հետևանքով սպանվել են զինյալի կինն ու երեք երեխաները, ինքը՝ ֆուքերը, վիրավորվել է։ Ըստ ամենայնի, Պենտագոնը որոշել է պատասխանել Իրաքում և Սիրիայում տեղակայված ռազմաբազաների վրա անօդաչուների ամենօրյա հարձակումներին:
  • Պենտագոնում հայտարարել են, որ Իրաքի տարածքում մինչ այժմ մնում են 2500 ամերիկացի զինծառայողներ (ըստ ամենայնի ՝ հրահանգիչների կարգավիճակում) և մինչև 1000 զինվորականներ ներկա են Սիրիայում: Չնայած զորքերի հայտարարված կրճատմանը՝ քանակը մնացել է նույնը։ 

Սիրիա

  • Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք հարվածներ է հասցրել «Հըզբոլլահ» խմբավորման օբյեկտներին սիրիական Կունեյտրայում՝ երկու երկրների սահմանին։
  • Իսրայելական տանկերը գնդակոծել են Սիրիայի տարածքը։ Տեղական աղբյուրները հայտնում են երկրի հարավում՝ Հոլանի բարձունքների շրջանում սիրիական բանակի դիրքերի տանկային գնդակոծության մասին:

Իսրայել

  • Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք հարվածներ է հասցրել «Հըզբոլլահ» խմբավորման օբյեկտներին սիրիական Կունեյտրայում՝ երկու երկրների սահմանին։
  • Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է, որ նույնիսկ Արևմուտքի երկրների կողմից Թեհրանի հետ միջուկային գործարքի կնքման դեպքում Իսրայելը ոչնչով չի կաշկանդվի և կպահպանի Իրանի նկատմամբ գործողությունների ազատությունը: Իսրայելի բանակն ու հատուկ ծառայությունները վերազինվում են, ինչպես երբեք։ Բենեթի խոսքով ՝ պաշտպանական հատվածի համար զգալի ծախսերը նպատակ ունեն ամրապնդել երկրի ազգային անվտանգությունը։

Աֆղանստան  

  • Աֆղանստանի ՌՕՈւ-ի նոր MD-530F բազմանպատակային ուղղաթիռը կործանվել Է հունվարի 4-ին Քանդահար նահանգում առաջացած ջրհեղեղի գոտում:
  • Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել է, որ Աֆղանստանի շուրջ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի։ ՀԱՊԿ-ի սահմանների մոտ ահաբեկիչների վարժեցման ավելի քան 40 ճամբարներում մոտ 6000 գրոհայիններ կան։

Ուկրաինա

  • Դոնեցկի արվարձանները գնդակոծվում են Ուկրաինայի ԶՈՒ կողմից։
  • Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն հնարավոր է համարում Եվրոպայում նոր ռազմական հակամարտությունը Ուկրաինայի պատճառով, ուստի կարևորում է երկխոսությունը ՌԴ-ի հետ: ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային աջակցություն են ցուցաբերում սեփական անվտանգությունը պաշտպանելու հնարավորությունների բարձրացման համար, այդ թվում ՝ զորքերի պատրաստման և զինտեխնիկայի տրամադրման համար:
  • NBC հեռուստաընկերության փոխանցմամբ, Սպիտակ տունը Ուկրաինային «ռազմական օգնության» նոր փաթեթ է պատրաստել։ ԱՄՆ-ը կարող է Ուկրաինային մատակարարել «Stinger» շարժական ԶՀՀ-ներ։ Կիևի համապատասխան հարցումը քննարկվում է։
  • ԱՄՆ պետդեպարտամենտը հերքել է ԶԼՄ-ների Եվրոպայից զորքերի կրճատման նախապատրաստման մասին հաղորդագրությունները՝ որպես փոխզիջում Մոսկվայի հետ։ Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ ամերիկյան ռազմական ներկայությունը հատկապես Արևելյան Եվրոպայում կուժեղացվի Ուկրաինա «ռուսական ներխուժման» դեպքում:
  • Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հնարավոր է համարում Ուկրաինայում հարձակողական հրթիռային համակարգեր չտեղակայելու հարցը. նման ծրագրեր վարչակազմը չունի։ Իսկ Պենտագոնը հայտարարել է հետևյալը՝ ԱՄՆ-ն չի կրճատի Եվրոպայում ամերիկյան զորքերի թվաքանակը։
  • Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները հունվարի 9-ի ժամը 09:00-ից ԴԺՀ-ի տարածքում իրականացնում են բնակելի շրջանների զանգվածային գնդակոծություն՝ հրաձգային զենքերից, 82 միլիմետրանոց ականանետերից, АГС-ի և РПГ-ի կիրառմամբ:
  • Ուկրաինայի ԶՈւ հատուկ գործողության ուժերին հատուկ լիազորություններ կտրվեն հետախուզության ոլորտում։ Համապատասխան օրինագիծը մտել է Գերագույն ռադա։ Ըստ փաստաթղթի Հատուկ գործողության ուժերը իրավունք կստանան հետախուզություն իրականացնել հակառակորդի կողմից գրավված տարածքում դիմադրության շարժման կազմակերպման, մարտական և հատուկ գործողությունների նախապատրաստման և վարման համար:

ՆԱՏՕ

  • Պենտագոնը Գերմանիայից Լեհաստան է տեղափոխել F-16 կործանիչներ՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության առաքելության ուժեղացման շրջանակներում։ Ամերիկյան կործանիչները տարածաշրջանի երկնքում կաշխատեն լեհական և բելգիական F-16-ի հետ համատեղ, որոնք տեղակայված են Լիտվայում և Էստոնիայում Շյաուլյայի և Էմարիի ավիաբազաներում համապատասխանաբար: Ավելի վաղ նույն նպատակով ԱՄՆ ՌՕՈւ-ն F-15 կործանիչներ էր ուղարկել Ռումինիա:
  • Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն տրամադրված է արդյունավետ երկխոսության Ռուսաստանի հետ, սակայն չի գնա փոխզիջումների ՝ միանալու իրավունքի հարցում։ Դաշինքը կշարունակի ամրապնդել անդամ պետությունների պաշտպանությունը Մոսկվայի հետ երկխոսությանը զուգահեռ։
  • ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն երբեք խոստումներ չի տվել Մոսկվային դեպի արևելք չընդլայնվելու առնչությամբ:
  • Ժնևում կայանալիք բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն այլևս չի կարող Եվրոպական և միջազգային քաղաքականության մեջ Ռուսաստանին «հետ մղել»։ Ժամանակն է դաշինքին վերադառնալ 1997 թվականի սահմաններ։
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Դաշինքը Մոսկվային նախազգուշացրել է, որ ՌԴ-ն հրաժարվի իր ռազմատենչ արտաքին քաղաքականությունից և համագործակցի Արևմուտքի հետ: Հակառակ դեպքում Ռուսաստանը կբախվի կոփված ռազմական դաշինքի հետ։
  • ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ նրանք ցանկանում են վերականգնել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի գործունեությունը, բայց իրենց պայմաններով, այն օրակարգով, որը նրանց է ձեռնտու՝ կենտրոնանալով այսպես կոչված դեէսկալացիայի, կամ Ուկրաինայում «ռուսական ագրեսիայի» վրա։ Դա մեզ համար անընդունելի է։
  • Ժնևում Ռուսաստան-ՆԱՏՕ բանակցությունների նախաշեմին Դոնբասում շփման գծում սրացում է նկատվում: Ուկրաինական կողմն ուժեղացնում է կրակոցները։
  • Պետդեպը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախնական նպատակները վերաբերում են, մասնավորապես, հրթիռների տեղակայմանը: ԱՄՆ-ը թույլ չի տա ոչ մեկին փակել դուռը որևէ երկրի համար։ ԱՄՆ-ը շահագրգռված է ՌԴ-ի հետ բանակցություններում ռազմավարական և մարտավարական զենքի, Եվրոպայում հրթիռների տեղակայման, թափանցիկության և զորավարժությունների մասշտաբների շուրջ։
  • Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, հրաժարվելով ՆԱՏՕ-ի ընդլայնման պահանջից, թերագնահատում է տեղի ունեցածի լրջությունը: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջընթացի չեն հասել ՆԱՏՕ-ի ընդլայնման թեմայով։