Օմիկրոն հիմնամանրէով վարակված քաղաքացիները Հայաստան են եկել ԱՄՆ-ից և Եգիպտոսից

Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսի օմիկրոն շտամի երկու բերովի դեպք է գրանցվել։ Վարակված քաղաքացիները միջին տարիքի Հայաստանի քաղաքացիներ են․ Հայաստան են եկել ԱՄՆ-ից և Եգիպտոսից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններիի համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

«Պացիենտները թեթև են տանում հիվանդությունը, թոքաբորբ չունեն և տնային պայմաններում են բուժվում։ Մասնագետի խոսքով, չի կարելի բացառել, որ վիրուսը այս պացիենտներից կարող է տարածվել, քանի որ Հայաստանը չի կարող առանձնացվել այլ երկրներից, այդ թվում Եվրամիության զարգացող և զարգացած երկրներից»,- ասել է նա։