ԲԴԽ-ը մերժեց դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին նախարարի միջնորդությունը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հունվարի 10-ին, մերժեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը։

Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։ Խոսքը լրագրող Թագուհի Ասլանյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի գործով կայացված որոշման մասին է։ Դատարանը Ստյոպա Սաֆարյանին պարտավորեցրել էր ներողություն խնդրել լրագրողից և վճարել 600 հազար ՀՀ դրամի չափով փոխհատուցում։

Ավելի վաղ ԲԴԽ-ը Նախշքարյանի վերաբերյալ մեկ այլ որոշում էր կայացրել, որով դատավորի նկատմամբ խիստ նկատողություն էր հայտարարվել։