ՀԱՊԿ-ը գործնականում ցույց տվեց իր ներուժը. ՌԴ նախագահ

ՀԱՊԿ-ի արտահերթ գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասաց․

«Մեր կազմակերպությունը գործնականում ցույց տվեց իր ներուժը, արագ, վճռական և արդյունավետ գործելու ունակությունը: Դաշնակիցներից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել ՀԱՊԿ -ի ռազմական խմբավորման կազմում առաջադրված խնդիրների կատարման գործում»:

Նա նշեց, որ դա վկայում է այն մասին, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող երկարամյա քրտնաջան աշխատանքը մասնակից պետությունների անվտանգության ամբողջական համակարգի ձևավորման ուղղությամբ արդյունք է տալիս:

ՌԴ նախագահը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի զինվորականները ուսուցում են անցնում ընդհանուր ծրագրերով, ունեն համատեղ սպառազինություն, տեխնիկա եւ կապ:

«Շատ կարևոր է, որ մեր երկրների զինվորականները պատրաստություն են անցնում ընդհանուր ծրագրերով, համալրվում են սպառազինության, տեխնիկայի և կապի միասնական կամ համատեղելի նմուշներով: Խաղաղապահների տեղակայման հմտությունները զարգացրել ենք կանոնավոր համատեղ զորավարժությունների ընթացքում»,- ասաց Պուտինը: