Պուտինը հունվարի 10-ին կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 10-ին կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որը կանցկացվի տեսակոնֆերանսի միջոցով։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ հղում կատարելով Կրեմլին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՊԿ գործող նախագահ Հայաստանի կազմակերպմամբ հունվարի 10-ին կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ տեսակոնֆերանսի ռեժիմով։