Թուրքիան պատրաստ է ցանկացած տեսակի օգնություն ցուցաբերել Ղազախստանին․ Հուլուսի Աքար

Թուրքիան պատրաստ է ցանկացած տեսակի օգնություն և աջակցություն ցուցաբերել Ղազախստանին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

«Մեզ մոտ լավ հարաբերություններ են բարեկամ Ղազախստանի հետ․ պատմական, մշակութային կապեր, ռազմական և կրթական համագործակցություն։ Մենք ուշադրությամբ հետևում ենք վերջին իրադարձություններին։ Մենք հավատում ենք, որ Ղազախստանը՝ մեր եղբայրները, սեփական միջոցներով ու կարողություններով կհաղթահարեն բոլոր դժվարությունները։ Այսօր, ինչպես և միշտ, մենք Ղազախստանի հետ ենք։ Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք ցանկացած տեսակի օգնություն և աջակցություն ցուցաբերել մեր ղազախ եղբայրներին»,- ասել է Թուրքիայի ՊՆ նախարարը՝ Անադոլու գործակալությանը։