Ցածր չէ հավանականությունն այն բանի, որ ՀԱՊԿ-ին խայտառակելու համար Թուրքիան որոշի հերթական անգամ ֆաս տալ Ադրբեջանին Հայաստանի ու Արցախի սահմանների ուղղությամբ․ Տոնոյան

Ցածր չէ հավանականությունն այն բանի, որ ՀԱՊԿ-ին խայտառակելու համար Թուրքիան որոշի հերթական անգամ ֆաս տալ Ադրբեջանին Հայաստանի ու Արցախի սահմանների ուղղությամբ՝ վստահ լինելով, որ ՀԱՊԿ ուղիղ արձագանք չի լինելու։

Ես սա գրում եմ՝ նաև հաշվի առնելով ադրբեջանցի այն պրոիշխանական փորձագետների ելույթներն ու գրառումները, որոնցում կան պնդումներ, որ «Հայաստանը ՀԱՊԿ-ի հույսով սրում է իրավիճակը Քարվաճառի ուղղությամբ»։

Բնականաբար, մեր թշնամիները առայժմ քարոզչական մակարդակում մեզ վերագրում են մի բան, որը շուտով, հնարավոր է, պատրաստվում են անել հենց իրենք։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից