ՌԴ ՊՆ-ը չվերթներ կիրականացնի՝ Ղազախստանից իր քաղաքացիներին տարհանելու նպատակով

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հունվարի 9-ին չվերթներ կիրականացնի՝ իր քաղաքացիներին Ղազախստանից տարհանելու համար։ «Սպուտնիկ Ղազախստան»-ի փոխանցմամբ, չվերթները նախատեսվեծ են Ալմաթիից դեպի Իվանովո և Օրենբուրգ։

Քաղաքացիները օդանակավակայան պետք է հասնեն իրենց ուժերով։ Կազմակերպիչները կոչ են անում իրենց հետ վերցնել միայն անհրաժեշտ իրեր՝ առաջնորդվելով մեկ ուղևոր մեկ ուղեբեռ սկզբունքով։