Ղազախստանի նախագահը հայտնել է, որ Ալմա Աթայի վրա հարձակված ահաբեկիչները ղազախերեն չեն խոսել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ Ալմա Աթայի վրա հարձակում կատարած մի շարք ահաբեկիչներ չեն տիրապետում ղազախերենին։ Նախագահի խոսքով՝  Ալմա Աթայի վրա հարձակումների առնվազն 6 ալիք է եղել։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։