Ղազախստանում ծայրահեղականներն այսօր սպանել են հայտնի ղազախ ռեփերի
Ալմաթիում անկարգությունների ժամանակ սպանվել է հայտնի ղազախ ռեժիսոր ու երաժիշտ Սակեն Բիտաևը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է վերջինիս ընկեր Դանիյար Ադիլբեկովը։
Սպանությունը տեղի է ունեցել այսօր։ Ռեփերին սպանել են ծայրահեղականները, ովքեր փորձել են խլել վերջինիս ավտոմեքենան։
Նշվում է, որ ռեփերի ծնողները դեռ չեն կարողանում վերցնել իրենց որդու դին։