Ղազախստանում ձերբակալվել է «քրեական հեղինակություն» Դիկի Արմանը

Ղազախստանում ձերբակալել են քրեական հեղինակություն Արման Ջումագելդիևին, ով հայտնի է Արման Դիկի անունով։ Այս մասին հայտնում են ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր շտաբից։ ՌԻԱ Նովոստին հրապարակել է Ղազախստանում քրեական հեղինակություն Արմանի Ջումագելդիևի ձերբակալության լուսանկարները։

Նախօրեին քրեական հեղինակությունը հանդիպել էր ցուցարարների հետ՝ հայտարարելով, որ ակցիա անողների շարքերում սադրիչներ կան։