Չինացի փորձագետները խլացրել են ինտերնետն ու կապը Ղազախստանում

Չինացի փորձագետները խլացրել են ինտերնետն ու կապը Ղազախստանում: Այս մասին հայտնում են Աստանայում @wargonzo նախագծի աղբյուրները։

Չինացի ՏՏ մասնագետներն օգնություն են ցուցաբերել Ղազախստանի իշխանություններին և անվտանգության ուժերին ինտերնետ ծառայությունների և կապի արգելափակման հարցում։ Նրանք նմանատիպ սխեմայով օգնել էին նաև Լուկաշենկոյի թիմին՝ 2020 թվականի օգոստոսին Մինսկում տեղի ունեցած բողոքի ցույցերի և անկարգությունների ժամանակ։

Այստեղից է բխում Տոկաևի առանձին շնորհակալությունը ոչ միայն Ռուսաստանի նախագահին (այստեղ պատճառն ակնհայտ է), այլև Չինաստանի ղեկավարին։