Դուրս գալուն պես սկսելու և ղեկավարելու եմ շարժում՝ մինչև հաղթանակ, իսկ այս դավադրության մեղավորները պատժվելու են․ Գառնիկ Իսագուլյան

«Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ, LIVEnews.am կայքի համակարգող Գառնիկ Իսագուլյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն է տարածել, ընդգծելով, որ այսօրվա իշխանություններին թվում է, թե մի գրչով կարող են լռեցնել ու ընկճել, սակայն ճիշտ հակառակը․ «Մենք ոչ միայն չենք ընկճվում, այլև ավելի ենք կոփվում ու հզորանում։ Այս իրավիճակում երևույթներին այլ կերպ ես նայում, ու ամեն ինչ ավելի տեսանելի է: Մի խոսքով, սա կյանքի դպրոց էր, որ գոնե ես պետք է անցնեի»։

Գառնիկ Իսագուլյանը ընդգծել է, որ դուրս գալուն պես սկսելու և ղեկավարելու է շարժում՝ տանելով մինչև հաղթանակ, ու անպայման այս դավադրության մեղավորները պատժվելու են։