«100 տուն Արցախում» նախաձեռնությունը երևութապես լավ, էությամբ՝ ապազգային և վնասաբեր ձեռնարկ է․ Քաղաքագետ

ՍՈՒՏ ՓՐԿԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«100 տուն Արցախում» նախաձեռնությունը երևութապես լավ, էությամբ՝ ապազգային և վնասաբեր ձեռնարկ է, քանզի

  • հանրային ուշադրությունն ու հանրային մոբիլիզացիան արցախյան օրակարգի շուրջ սեպում է ոչ թե ազգային-քաղաքական բաղադրիչի ուղղությամբ, այլ սոցիալական, ինչպես անում էր Կենտրոնը 1988 թ․-ին․ սա ինքնագաղութարարական և հողատվական մոտեցում է,
  • «ակնթարթային բավարարման» (instant gratification) կենսահեն սոցտեխնոլոգիայի միջոցով Արցախի շուրջ խոսույթում ստեղծում է պոզիտիվի փուչիկ՝ բթացնելով լայն զանգվածների զգոնությունը և ջանալով լռեցնել խորքային խնդիրների մասին բարձրաձայնողներին,
  • նախաձեռնության անդամներից շատերը, ակտիվ տարածողներն ապազգային մարդիկ են։

Արցախի վերաբերյալ միակ ճշմարիտ օրակարգը, որից կարող են բխել մյուս ենթաօրակարգերը, վերջինիս տարածքի լիակատար վերաազատագրումն է՝ Օմարից մինչև Բարթաղ, Թալիշից մինչև Հորադիզ։

 

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից։