Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները։

Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են նաև Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, որը նախատեսված է հունվարի 12-ին, ինչպես նաև իրավիճակը Բոսնիա և Հերցեգովինայում ու Կովկասում։