Չեղարկվել է այսօր նախատեսված Երևան-Ակտաու չվերթը
Այսօր երեկոյան նախատեսված Երևան-Ակտաու չվերթը չեղարկվել է։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի կայքէջից։
Չեղարկման պատճառը, ամենայն հավանականությամբ, Ղազախստանում տիրող իրավիճակն է։
SCAT ավիաընկերության Երևան-Ակտաու չվերթը նշանակված էր Երևանի ժամանակով 18:10-ին։
Ավելի վաղ չէր կայացել նաև Ակտաու-Երևան գիշերային չվերթը։