Ադրբեջանը դարձել է Թուրքիայից ամենաշատ պաշտպանական և օդատիեզերական արտադրանք ներկրող երկրորդ երկիրը

Անցած տարի Թուրքիայի արտադրանքի ամենախոշոր ներկրողը եղել է ԱՄՆ-ը՝ 1 մլրդ 127 մլն 861 հազար դոլար։ Այս մասին հայտնում է parstoday.com-ը։

Պաշտպանական և օդատիեզերական արտադրանքի արտահանման ցուցանիշով ԱՄՆ-ին հաջորդում են Ադրբեջանը՝ 202 մլն 221 հազար դոլար, Կատարը՝ 180 մլն 547 հազար դոլար, Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 161 մլն 526 հազար դոլար և Մարոկկոն՝ 159 մլն 667 հազար դոլար։

Այս մասին հայտնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին։

Նշվում է, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունն ապահովում է բարեկամ և դաշնակից երկրների ռազմական կարիքները ամենաառաջադեմ տեխնոլոգիաներով։