Քաղաքական հետապնդումներով իշխանությունը կոծկում է իր «ապագա»-ի տեսլականը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են  «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը  և «Ազգային վերահսկողության համակարգ» ՀԿ նախագահ, պահեստազորի սպա  Արթուր Գրիգորյանը։

Հաղորդման հյուրերը անդրադարձան նախորդ տարվա իրադարձություններին, բացթողումներին, կորուստներին ու պարտություններին՝ ուրվագծելով այն ճանապարհային քարտեզը, որով մեր Հայրենիքը դուրս կգա այս ծանր վիճակից։

Խոսելով տարվա ընթացքում իշխանության կողմից քաղաքական հետապնդումների մասին՝ Մարինա Խաչատրյանը ընդգծեց․ «Իշխանության են եկել թուրքերը, նրանց պետք է Հայաստանը (Արցախն արդեն մեծամասամբ արեցին) թղթերով դարձնեն թուրքական, կան մարդիկ, ովքեր խանգարում են, այդ մարդկանց ճանապարհից պետք է հեռացնել։ Գառնիկ Իսագուլյանը, Աշոտ Մինասյանը, Առուշ Առուշանյանը և բոլոր մյուս տղաները քաղբանտարկյալ չեն, իրենք ռազմագերի են, և ձեր եթերից ուզում եմ դիմել գեներալ Մուրադովին, որ Հայաստանի Հանրապետության կալանավայրերում ունենք հայ ռազմագերիներ, ովքեր գերության մեջ են, իմ գնահատմամբ, գենետիկորեն թուրք իշխանությունների մոտ, և ես խնդրում եմ ձեր միջնորդությունը՝ ազատելու մեր ռազմագերիներին»։

Բանախոսները անդրադառնալով հանրության լայն շրջանակներում հիշատակվող ոմն Թիթեռ Հովհաննիսյան անունով տիկնոջը, որը հայկական կեղծ անձնագրեր է տրամադրել անհայտ անձանց, և որոնցում գրանցման հասցե նշված չի եղել, կարծիք հայտնեցին, որ չի բացառվում՝ Նիկոլ Փաշինյանի թափանցիկ ընտրություններում ընտրել են ամենևին էլ ազգությամբ ոչ հայ քաղաքացիներ, այլ հայկական անձնագրերով թուրքեր։

Հյուրերը խոսեցին նաև ՏԻՄ ընտրությունների, մասնավորապես՝ այսօր Վարդենիսում տեղի ունեցող ապօրինությունների մասին։

Հարցին, թե ինչպես են որակում Դավիթ Տոնոյանի հարցազրույցը, բանախոսները ընդգծեցին, որ այն առ ոչինչ է այսօր, քանզի ժամանակավրեպ է, «Դավիթ Տոնոյան, հիմա, երբ ձեզ փորձում են վարկաբեկել, ասում եք, որ կբարձրաձայնեք էդ ամեն ինչը․ դա ճիշտ չէ։ Խոսեիք սկզբից, եթե դուք այս թիմի անդամ չեք եղել», – հավելեց Արթուր Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում