Ամենասրբուհի Աստվածածին Մարիամի բարեխոսութեամբ թող բուժվի Հայաստան աշխարհը իր վերքերից, ամոքվեն նրա ու մեր ազգի բոլոր ցավերը

Թող Աստված իր անսպառ շնորհներով պարուրի ձեզ, տա շնորհ, սեր, խաղաղություն, խնդություն, մխիթարություն, սփոփանք և ամենայն բարիք

 

«Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»։ (Ղուկ. 1։28)

Ս. Աստուածածնի Աւետման, Մայրութեան եւ Գեղեցկութեան տօնի առթիւ, սրտանց շնորհաւորում եմ մեր բոլոր կանանց, մայրերին ու աղջիկներին։

Թող Աստուած իր անսպառ շնորհներով պարուրի ձեզ, տայ շնորհ, սէր, խաղաղութիւն, խնդութիւն, մխիթարութիւն, սփոփանք եւ ամենայն բարիք ձեր կեանքերում։

Ամենասրբուհի Աստուածածին Մարիամի բարեխօսութեամբ թող բուժուի Հայաստան աշխարհը իր վէրքերից, ամոքուի նրա ու մեր ազգի բոլոր ցաւերը, տեղի տան հեծութիւնները, վերանայ սուգը, բացուի լոյսը մեր կեանքի վրայ եւ յաղթանակի յոյսը, ճշմարտութիւնը, քաղցրութիւնն ու սէրը մեր կեանքերում բոլոր անօրէն թշնամիների դէմ։

Աւետման տօնին առթիւ, թող երկնային շնորհը լինի մեր ազգին եւ Մայր Հայրենիքին հետ, որպէսզի երկնաւոր շնորհընկալ մեր Մայր Եկեղեցին մխիթարի իր բոլոր զաւակներին, ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռս աշխարհի։

Աղօթարար,

Տ. Սերոբ քահանայ

 

Ամերիկաբնակ հոգևորական, արժանապատիվ տեր Սերոբ քահանա Ազարյանի ֆեյսբուքյան էջից