Սերգեյ Լավրովը Դելիում անսպասելի հանդիպել է Ջոն Քերիին

աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չնախատեսված հանդիպում է ունեցել իր նախկին ամերիկացի գործընկեր Ջոն Քերիի հետ (Բարաք Օբամայի վարչակազմում Քերին ԱՄՆ պետքարտուղարն էր): Այս մասին գրել է «Կոմերսանտ»-ը:

Այժմ Ջոն Քերին Բայդենի վարչակազմում Կլիմայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն է:

Հաղորդվում է, որ նա և Սերգեյ Լավրովը պատահաբար մնացել են նույն հյուրանոցում: Ամերիկյան կողմը կարճ հանդիպում է խնդրել, քննարկվել է կլիմայի թեման: