Ադրբեջանցիները Շուշիից ներխուժել են Ստեփանակերտ, պղծել հուշարձանի մոտ գտնվող ցուցանակը. «Վարգոնզո»

«Վարգոնզո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ 4 ադրբեջանցի զինծառայողներ շրջանցել են Շուշիի մոտ գտնվող խաղաղապահների հենակետը և դուրս են եկել դեպի Ստեփանակերտ տանող մայրուղի՝ տանկով հուշարձանի մոտակայք։

««Դիվերսանտները» ցուցանակի վրա գրառումներ են արել ու հեռացել են։

«Վարգոնզո»-ի աղբյուրները ՌԴ ՊՆ-ում հաստատել են, որ միջադեպը

զեկուցվել է Ռուսաստանի Դաշնության ՊՆ սպաներին, և մոտ ժամանակներս նրանք կգնահատեն գործողությունները, որոնք հակասում են եռակողմ համաձայնագրին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի-ին ստորագրված փաստաթղթում նշված է, որ Լաչինի միջանցքի մայրուղու ամբողջ երկայնքով 2,5 կմ  շառավղով որևէ զինվորական, բացի ռուս խաղաղապահներից, իրավունք չունի գտնվելու։

Ադրբեջանը հետևողականորեն խախտում է այս կետը՝ ներառյալ ապառազմականացված գոտում գտնվող տարածքում առանձին կայաններ ստեղծելը:

Իհարկե, վտանգավոր է սրա վրա աչք փակել: Հաջորդ անգամ «դիվերսանտները» կարող են ճանապարհի եզրին դնել, օրինակ, պայթուցիկ սարք, և ոչ թե պարզապես գրառումներ ցուցանակների վրա:

Եվ այս դեպքում արդեն չակերտներն ավելորդ կլինեն»,- գրում է «Վարգոնզոն»: