Հայտնի է՝ ովքեր կլինեն «Իմ քայլի» առաջին տասնյակում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» նախընտրական ցուցակն այս անգամ Փաշինյանը միայնակ է կազմում, և այն արտահայտելու է նրա՝ որևէ կուսակցից գոհ կամ դժգոհ լինելու փաստը։

«Հաջողվեց պարզել, որ առաջին տասնյակը հետևյալ պատկերն է ունենալու, թեև նախնական է․ այն կգլխավորի Փաշինյանը, երկրորդ-չորրորդ տեղերը կբաշխվեն Արարատ Միրզոյանի, Սասուն Միքայելյանի և Լենա Նազարյանի միջև, դեռ վերջնական որոշում չկա՝ ով է լինելու առաջինը։ Հինգերորդ հորիզոնականում Փաշինյանը տեսնում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին, ապա՝ Սուրեն Պապիկյանին, ութերորդը՝ Տիգրան Ավինյանին, և քանի որ ցուցակի 30 տոկոսը պետք է կանանց ընդգրկել, և ամեն 4-րդը պետք է կին լինի, իններորդ հորիզոնականը կհատկացնեն Լիլիթ Մակունցին, տասը՝ Արայիկ Հարությունյանին։

Ի դեպ, Լիլիթ Մակունցի և Արփի Դավոյանի միջև, որոշ տեղեկություններով, լուրջ մրցապայքար է գնացել 2-րդ կնոջ տեղի համար, ի վերջո, հաղթել է Մակունցը, չնայած պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ ՀՀ դեսպանի կարգավիճակում»: