«Սորոսիզմ» + աղբ. ինչո՞վ է կերակրվում հայ ժողովուրդը սոցցանցերում. yerkir.am

yerkir.am-ը գրում է. «Սոցցանցերում հայտնվել է Youtube սոցիալական կայքի վերլուծական գրաֆիկը, որում երևում է, թե ՀՀ ազգաբնակչությունն ինչ է նախընտրում դիտել Youtube-ով։

Այսպես 81 յութուբյան ալիքներից բաղկացած ցուցակում, որում, բացի ԶԼՄ–ների և հասարակական–քաղաքական կազմակերպության ալիքներից, կան նաև առանձին հասարակական–քաղաքական անձանց ալիքներ։

Յուրաքանչյուր ալիք գունավորված է համապատասխան գույներով. մուգ կարմիրով նշված են արտասահմանից ֆինանսավորվող ալիքները, կապույտով՝ կառավարական, կարմիրով «Հայրենիքի փրկության շարժման» մասնակից ընդդիմության, վարդագույնով՝ ընդդիմության, կանաչով՝ չեզոք, դեղինով՝ կասկածելի ծագում ունեցող, նարնջագույնով փոփոխական ալիքները։

Youtube-ի հայկական հատվածում ամենից շատ դիտվում է արևմուտքից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանը։

Առաջին տասնյակում՝ համապատասխանաբար 2, 5, 8, 9, 10 հորիզոնականներում դեղին գույնով նշված են անհայտ ծագում ունեցող կայքերը, որոնք, չնայած իրենց ծիծաղելի վերնագրերի, Youtube-ում ունեն մեծ լսարան։

3-րդ տեղում է պետական ֆինանսավորմամբ «Լուրեր»–ը՝ Հանրային հեռուստաընկերության յութուբյան ալիքը։

4 և 6-րդ տեղերն են զբաղեցնում հանրության մեջ «սորոսական» անվանումը ստացած ալիքները, իսկ 7-րդ հորիզոնականում ամերիկաբնակ Վարդան Ղուկասյանի ալիքն է»։