Հռոմի Պապը Սուրբ Հարության ուղերձում անդրադարձել է հայ ռազմագերիներին

Ս․թ․ ապրիլի 4-ին, Սուրբ Հարության տոնի առթիվ Ֆրանցիսկոս Պապը Ս․ Պետրոս տաճարում ունեցած իր ամենամյա ուղերձում անդրադարձել է գերեվարվածներին, տեղեկացնում են Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունից:

Նա մասնավորապես նշել է. «Թող որ նա (Աստված) թույլ տա հակամարտությունների ընթացքում գերեվարվածներին, հատկապես արևելյան Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում, ապահով, ողջ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ, ու թող նա ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին սանձելու նոր զենքերի մրցավազքը»։

Անցած տարվա հուլիսից ի վեր սա հինգերրորդ անգամն է, երբ Հռոմի Պապն անդրադառնում է արցախյան պատերազմի թեմային, նշված է դեսպանատան հաղորդագրությունում: