Ընտրություննե՞ր, թե հերթական կեղծ «հաղթելու ենք»-ը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Այսօր ապրիլյան պատերազմի 5-րդ տարելիցն է։ Պատերազմ, որը տևեց 4 օր և ավարտվեց մեր հաղթանակով, ունեցանք մարդկային կորուստներ։ Մեր հերոսները  զոհվեցին, բայց նրանց անձնազոհությունն ու սխրանքները արդարացվեցին հաղթանակով։ Հայկ Մամիջանյանը զուգահեռներ տանելով Ապրիլյան պատերազմի և 2020 թ․ խայտառակ պատերազմի և կապիտուլյացիայի միջև, շեշտեց երկուսի բացարձակ տարբերությունը։ Վերջին պատերազմը եղել է ապաշնորհ կառավարման արդյունք։

Խոսելով արտահերթ ընտրությունների մասին՝ բանախոսը հերթական անգամ շեշտեց, որ դա կեղծ օրակարգ է, ֆեյսբուքյան ստատուսով ընտրություն չեն անում, բայց, այնուամենայնիվ, եթե հունիսի 20-ին տեղի ունենան ընտրություններ՝ «բոլոր նրանք, ովքեր կմտնեն քվեախցիկ ու Նիկոլի անվան դիմաց պտիչկա կդնեն, թող համարեն, որ Նիկոլ Փաշինյանի անվան դիմաց պտիչկա դնողը ստորագրում է նոյեմբերի 9-ի հայտարարության տակ»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում